«Ժողովուրդ» օրաթերթ գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քաղաքացի Տաթեւ Վիրաբյանը պատրաստվում է դիմում ներկայացնել Ազգային ժողով, որպեսզի ստեղծվի էթիկայի հանձնաժողով, եւ քննվի Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանի պահվածքը: Այս մասին օրաթերթի հետ զրույցում հայտնել է հենց ինքը՝ Արցախի բնակիչ, լրագրող Տաթեւ Վիրաբյանը։