«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել, թե ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը պատգամավոր դառնալուց հետո իր մտերիմներից, բարեկամներից ում է հասցրել աշխատանքի տեղավորել: Արդեն գրել ենք, որ Հասմիկ Հակոբյանը պատգամավոր Ալեն Սիմոնյանի օգնականից պատգամավոր դառնալուց հետո հասցրել է հարազատ հորը՝ Արմեն Հակոբյանին տեղավորել ԱԺ-ում՝ աշխատանքի: Արմեն Հակոբյանը ԱԺ վարչատնտեսական վարչության ավտոտրանսպորտային բաժնում է աշխատում: Մեզ հետ զրույցում հենց Հակոբյանը չէր հերքել այս տեղեկությունը: