Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 4-ի նիստում «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ը վերանվանելու մասին որոշում կայացրեց: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՊՈԱԿ-ի գործունեության առարկան և հիմնական նպատակը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ծառայողական առանձնատների սպասարկումն ու շահագործումն է, ինչպես նաև ծառայողական առանձնատներում բնակվող պաշտոնատար անձանց կեցության և սննդի սպասարկումն ու ապահովումն է: