Վաշինգտոնում քննարկվում է ճիշտ այն, ինչը որ ես այս ամբիոնից ներկայացրել եմ, խորհրդարանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այո, սեղանին կա փաստաթուղթ, և դա այն փաստաթուղթն է, որն առաջարկեցի, որ տիկին Խամոյանը գա և ծանոթանա։ Այդ փաստաթղթի մեջ ոչ մի նորություն չեք գտնի, որովհետև այս փաստաթղթի մասին ասել եմ այս ամբիոնից՝ հրապարակային։ Որևէ պոզիտիվ կամ նեգատիվ մեկնաբանություն ազդելու է բանակցությունների ընթացքի վրա։ Եկեք որևէ բան չասեմ» , - ասաց Նիկոլ Փաշինյանը։