Իրանի նախագահը Սիրիա է ժամանել 12 տարվա ընթացքում առաջին անգամ

article-image

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին այսօր առավոտյան պաշտոնական այցով ժամանել է Սիրիա. սա Իրանի նախագահի առաջին այցն է երկիր 2011 թ.-ին ՍԱՀ-ում հակամարտության սկսվելուց ի վեր: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով IRNA գործակալությանը: Ռայիսին Սիրիա է մեկնել այդ երկրի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնական հրավերով: Երկու ղեկավարները կհանդիպեն Դամասկոսի նախագահական պալատում: Այցի ընթացքում Ռայիսիին ուղեկցում են 4 նախարարներ, Իրանի ԿԲ նախագահը, Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարը և Ռայիսիի գլխավոր քաղաքական խորհրդատուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն