Օրբելի եղբայրների տուն-թանգարանում ցուցադրվել են «ԴԵԿԿԱՐՏ» կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի կենտրոնի սաների աշխատանքները: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, ցուցահանդեսը կրում է «Միջնադարյան Հայաստանի առակները» խորագիրը: Ցուցահանդեսին ներկայացված են կենտրոնի 6-13 տարեկան սաների նկարչական, դեկորատիվ-կիրառական արվեստի շուրջ 40 աշխատանք: