Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Արթուր Ղազարյանը դուրս մնաց աշխարհի առաջնության պայքարից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ուզբեկստանում ընթացող աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը Հայաստանն ուներ մեկ ներկայացուցիչ: Իր երկրորդ մենամարտն անցկացրեց 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը, ով զիջեց Զամբիայի ներկայացուցիչ Էնդրյու Չիլատային: Մեկնարկային մենամարտում Ղազարյանը հաղթել էր նոկաուտով: