Ապրիլի 30-ին, ժամը 22.25-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկից հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում վթար ձևակերպելիս նկատել են դանակահարված քաղաքացու, որին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: Ժամը 22.40-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել. պարեկները որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության են տեղափոխել 49-ամյա տղամարդու: