Հայաստանցիների 52 տոկոսը կարծում է, որ Հայաստանը շարժվում է սխալ ուղղությամբ։ Սա են ցույց տվել Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ)` Հարցումների հետազոտության կենտրոնի նոր համապետական հարցման արդյունքները։ Հարցվողների 35 տոկոսը նշել է, որ ոչ մի փոփոխություն տեղի չի ունենում, 42 տոկոսն ասել են՝ բավարարված չեն, քանի որ փոփոխությունը դանդաղ է կատարվում։ Միայն 17 տոկոսն է նշել, որ փոփոխությունը կատարվում է ճիշտ տեմպով։