ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հարավային Կովկասում խաղաղ ապագայի հաստատմանը և վստահ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրները լուծելու համար առանցքային նշանակություն ունի երկխոսությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի գլխավոր տեղակալ Վեդանտ Պատելը: