Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, թե ինչի համար է Թուրքիան փակել իր օդային տարածքը Հայաստանից իրականացվող թռիչքների համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Չավուշօղլուն Թուրքիայի այդ քայլը բացատրել է Երևանում «Նեմեսիս» հուշաղբյուր- կոթողի բացմամբ։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը սադրանք է որակել այդ քայլը և նշել, որ դրան ի պատասխան փակել են օդային տարածքը Հայաստանից թռիչքների համար։