Բանակցություններն ընթանում են ոչ թե Ռուսաստանի, այլ ուրիշ երկրների մասնակցությամբ, համապատասխանաբար, գործընթացի մասին պետք է հետաքրքրվել անմիջական մասնակիցներից։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ԱՄՆ-ի միջնորդությամբ Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը մեկնաբանելու խնդրանքին։