«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը կոչ է անում Կառավարությանը հրապարակել 44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորածների անունները և ծննդյան վայրերը։ Ազգային ժողովի նիստում Նազարյանն ասաց, որ մինչ օրս պաշտոնապես չի հրապարակվել 44-օրյա պատերազմում զոհվածների և անհետ կորածների անունները։