Հայցադիմում եմ ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան և Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ դատարաններից խնդրելով պարտավորեցնել ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանին (ով նաև հանդիսանում է խմբակցության քարտուղար) և Ռուստամ Բաքոյանին՝ ներողություն խնդրել 2023 թվականի ապրիլի 4-ին ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում իմ հասցեին հնչեցրած վիրավորանք և զրպարտություն հանդիսացող արտահայտությունների համար՝ պահանջելով նաև փոխհատուցում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։