Երեկ՝ ապրիլի 30-ին, դանակահարություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում «Մարտունի» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի շրջանի ծակած-կտրած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։