Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում Բլինքենը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղության գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը ։ Բլինքենն ընդգծել է առևտրային և մասնավոր տրանսպորտային միջոցների համար Լաչինի միջանցքի հնարավորինս արագ վերաբացման կարևորությունը։