Քաղաքացուն իր ատրճանակով ու «Մերսեդեսով» ձերբակալել ու տարել են բաժին

article-image

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Տերյան փողոցի 32-ամյա մի բնակիչ մոտը ապօրինի զենք է պահում: Ապրիլի 28-ին, իրացնելով տեղեկությունը, Նոր Նորքի բաժնի ծառայողները Կոմիտասի պողոտայում նրան հայտնաբերել, ձերբակալել և, «Մերսեդեսով» հանդերձ, տեղափոխել են բաժին: Անձնական խուզարկությամբ երիտասարդի մոտ հայտնաբերվել է ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն