«Փաստ» օրաթերթը գրում է. «Թերթն իր նախորդ հրապարակումներում տեղեկացրել էր, որ իշխող ուժը սեփական վարկանիշը փրկելու նպատակով դիմել է մարզային «շրջագայությունների» օգնությանը, այն է՝ Նիկոլ Փաշինյանը մարզային այցերի է գործուղել թիմի ներկայացուցիչներին։ Ինչպես փոխանցում է մեր աղբյուրը, չնայած կարճ ժամանակահատվածին, Նիկոլ Փաշինյանը որոշակի «եզրահանգումներ» է կատարել. կարճ ասած՝ նրան այդ այցերի արդյունքներն ընդհանրապես դուր չեն եկել, ավելին՝ լուրջ անհանգստությունների առիթ են հանդիսացել: