Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակասությունների պատճառով Հարավային Կովկասի տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է։ Այս հայտարարությունն արել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ ելույթ ունենալով ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի 20-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը։ Այս մասին գրում է Sputnik Արմենիան։