ՀՀ վիճակագրական կոմիտեն ամփոփել է 2022թ․ մարդահամարի նախնական տվյալները: Մշտական բնակչության թվի ցուցանիշը 2022թ. հոկտեմբերի 13-ի 00 ժամի դրությամբ կազմել է 2 928 914 մարդ: Մշտական բնակչության թիվը ներառում է ՀՀ-ում մշտապես (սովորաբար) բնակվող ու հաշվառման պահին ներկա, նաև ժամանակավոր բացակա (ՀՀ-ից մինչև մեկ տարի ժամկետով բացակա անձինք) բնակչության թվերի ցուցանիշների հանրագումարը։