ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սոցցանցում կան «կերպարներ» որոնք պարզվում է ամեն ինչի մասնագետ են ու այնպիսի առոգանությամբ են կառուցում իրենց «քննադատությունը», որ սկսում ես մտածել դրանց ադեկվատության մասին: Ցավալի է, որ այդ մարդիկ, հրապարակային խոսք ասելուց առաջ իրենց նեղություն չեն տալիս թեմային խորքային տեղեկանալ: Հատկապես, որ այն վերաբերում է երկրի անվտանգությանն ու պաշտպանական քաղաքականությանը: