2023 թվականի ապրիլի 5-ին, ժամը 16. 00-ի սահմաններում, «Գյոռուտ» կոչվող տեղամասում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի մարտական դիրքից, կյանքից զրկելու դիտավորությամբ, չպարզված հրազենից հինգ անգամ կրակել են «Սունեն բաղ» տեղամասի նռան այգում տրակտորով աշխատող՝ Ասկերանի շրջանի Խնապատ համայնքի բնակիչ Ռոբերտ Գուրգենի Բեգլարյանի ուղղությամբ, սակայն վերջինիս կողմից թաքնվելու պատճառով չեն կարողացել ավարտին հասցնել դիտավորությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ դատախազությունից։