«Փաստ» օրաթերթը գրում է․ «Արդեն հինգ տարի է, ինչ բացահայտ սուտը, նաև՝ ակնհայտ կեղծիքը իշխող ուժի հիմնական գործելակերպն են, ավելին՝ անգամ հասցվել են «պետական քաղաքականության» մակարդակի: Այնպես չէ, որ քաղաքականության մեջ մնացած բոլորը բացառիկ ճշմարտախոսներ ու ճշտապաշտներ էին, են կամ հետագայում եկողներն այդպիսին են լինելու: Բայց Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած քաղաքական խմբավորման պարագան այլ է: Այստեղ նրանք անգերազանցելի են: Ի՞նչն է հատկանշական: Օր չի անցնում, որ մամուլը, ամենատարբեր քաղաքական գործիչներ, մեկնաբաններ, փորձագետներ, պարզապես՝ բանիմաց մարդիկ չհերքեն Փաշինյանի արած այս կամ այն արտահայտությունը, ասածը, պնդումը: