Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մտքեր են փոխանակվել տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական և հումանիտար իրադրության շուրջ: