Անահիտ Մանասյանի պաշտոնավարման առաջին իսկ օրն աշխատանքից ազատման դիմում է գրել․ «Հրապարակ»

article-image

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նորընտիր ՄԻՊ Անահիտ Մանասյանի պաշտոնավարման առաջին իսկ օրն աշխատանքից ազատման դիմում է գրել եւ հեռացել աշխատակազմի ղեկավար Անի Մխիթարյանը, ով նշանակվել էր Քրիստինե Գրիգորյանի օրոք, ասում էին՝ նրա ընկերուհին է։ ՄԻՊ գրասենյակից ասացին, որ Մանասյանը հասկացնել է տվել, որ Գրիգորյանի կադրերի հետ չի պատրաստվում աշխատել․ իր աշխատակազմն է ձեւավորելու՝ իր համար վստահելի ու մտերիմ մարդկանցից, չնայած կարծես թե նա ու Քրիստինե Գրիգորյանը նույն թիմից են եւ կիսելու բան չպետք է ունենային։ Անի Մխիթարյանն էլ դա նորմալ է համարել, դիմումը գրել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն