Հայաստանի մարմնամարզության հավաքականը մեկնարկում է աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլում: Հայաստանի մարմնամարզության հավաքականն աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլին կմասնակցի 4 մարզիկով: Առանձին գործիքների աշխարհի գավաթի չորրորդ փուլը տեղի է ունենալու ապրիլի 25-ից 30-ը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում, որին Հայաստանը կմասնակցի հետևյալ կազմով՝ Հարություն Մերդինյան, Արթուր Դավթյան, Արթուր Ավետիսյան, Գագիկ Խաչիկյան: