Հինգ տարի է անցել 2018թ. իրադարձություններից: Հինգ տարի առաջ մի խումբ հանցագործ պոպուլիստներ լոզունգներով կարողացան զավթել իշխանությունը: Հինգ տարի առաջ հայ ժողովրդի մի որոշակի հատված փողոցներում էր, որովհետև հավատացել էր պոպուլիստների խոսքին: Մարդիկ որոշ դեպքերում օբյեկտիվ և մեծամասամբ միֆականացված պատճառաբանություններով դուրս էին եկել մերժելու նախկին իշխանություններին: 2018-ի իրադարձություններից հինգ տարի անց պետք է օբյեկտիվորեն դիտարկել, թե ինչ է տվել 2018-ը Հայաստանին, Արցախին և սովորական քաղաքացուն: Պետք է սկսել նրանից, թե ինչ էին խոստանում կամ ինչի շուրջ էին կառուցում իրենց քարոզչությունը նախկին ընդդիմադիրները և ներկա իշխանավորները: Նրանք խոսում էին կոռուպցիան արմատախիլ անելու մասին, ԽԾԲ-սկզբունքը, հովանավորչությունը վերացնելու մասին: