ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Բացարձակ անակնկալ չէ Նիկոլի դատարկ «ուղերձը» Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ։ Այն մասին, որ նա համաշխարհային գեոպոլիտիկ շուկայում ծախում է նաեւ մեր քաղաքան կարեւորության, մեր գոյութենական ինքնության, մեր ազգային օրակարգի այս հարցը, վաղուց պարզ էր։ 2018-ից մինչեւ 2020-ի նոյեմբեր ցեղասպանության հարցը ֆորմալ մնացել էր Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում, սակայն դեկլարատիվ ծխածածկույթի ներքո այն հետեւողականորեն մոռացության էր մատնվում։