Արցախի ՆԳՆ ոստիկանությունն ամփոփել է անցած շաբաթը. «2023 թվականի ապրիլի 17-24-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 42 հաղորդում: Նախորդ շաբաթվա համեմատ ավելացել է դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը: Գրանցված հաղորդումներից 34-ը հանցագործությունների մասին են: Դրանցից 32-ն արդեն բացահայտվել և քննության փուլում են: