Երևանում մեկնարկող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը Հայաստանն ամբողջական կազմով է մասնակցում

article-image

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական ընտրանին Երևանում մեկնարկող Եվրոպայի առաջնությանը կմասնակցի ամբողջական կազմով: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: Ապրիլի 25-ին Երևանում կմեկնարկի բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ մեր ընտրանին հանդես կգա հետևյալ կազմով. 48 կգ Հովհաննես Հարությունյան, 51 կգ Դավիթ Սաֆարյան, 54 կգ Էրիկ Առուստամյան, 57 կգ Գոռ Ազիզյան, 60 կգ Ոսկան Ոսկանյան, 63,5 կգ Արթուր Մկրտչյան, 67 կգ Յուրա Բաբլումյան, 71 կգ Արման Միսկարյան, 75 կգ Արմեն Պողոսյան, 80 կգ Աղվան Ալեքսանյան, 86 կգ Դավիթ Սիմոնյան, 92 կգ Իշխան Հովսեփյան, գերծանր Ալբերտ Հարությունյան: Երևանում մեկնարկող Եվրոպայի առաջնությունը կանցկացվի «Միկա» մարզահամալիրում, որին 30-ից ավել երկրի մոտ 500 մարզիկ է մասնակցում: Առաջնությունը կեզրափակվի մայիսի 2-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն