ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանկային կանխատեսումները՝ Հանրապետության տարածքում` Ապրիլի 24-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 25-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Ապրիլի 25-ի, 26-29-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։