ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը գրում է․ «Հայոց ցեղասպանության վերքերից չբուժված՝ այսօր անցնում ենք նոր ցեղասպանության միջով: Թշնամին նույն ոճրագործն է… 108 տարի առաջ այլատյացության, կրոնի ու էթնիկ պատկանելության հիմքով ցեղասպանվեց ավելի քան մեկ ու կես միլիոն հայ, մեկ միլիոնից ավելին հայրենազրկվեցին, գաղթի ճանապարհին կորցրին իրենց հարազատներին…