Լոնդոնի բարձր դատարանը Տիգրան Արզաքանցյանի կնոջը՝ Նատալյա Ռոտենբերգին, ձերբակալելու որոշում է կայացրել, հայտնում է բրիտանական The Telegraph-ը։ Ըստ աղբյուրի՝ Նատալյա Ռոտենբերգն ամուսնալուծության հարցերով զբաղվող իր փաստաբաններին չի վճարել 11,5 հազար ֆունտ ստերլինգ մատուցած ծառայությունների համար, ինչպես նաև մի քանի անգամ չի ներկայացել դատական նիստերին և անգամ չի արձագանքել իր հետ կապ հաստատելու փորձերին։