Ադրբեջանի նախաձեռնած անցակետի տեղակայման հետևանքով Արցախում 120հզ. մարդ հայտնվել է պատանդի կարգավիճակում: Ինչու՞ այս պահին, որովհետև նախորդ շաբաթ Փաշինյանը պարզ, մատչելի լեզվով Ադրբեջանի համար կանաչ լույս վառեց, ավելին` նույնիսկ ուղղորդեց նոր ագրեսիայի: ՀՀ իշխող ուժի ղեկավարը փաստացի ասում է, որ տեր է բացառապես Հայաստանին վերաբերող թեմաներին, դրա համար էլ Ադրբեջանն իր ագրեսիվ գործողությունները փաթեթավորելիս մշտապես շեշտում է, որ օպերացիան «Ադրբեջանի ինքնիշխան տարածքում է», որը ՀՀ կառավարող ռեժիմի համար ևս Ադրբեջան է: