ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Ապրիլի 24-ի կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև․ «Պատմությունը ջնջելու կամ նենգափոխելու փորձերը բոլոր ժամանակներում նպատակ ունեն հանցանքը պարտակելու և հանցագործներին արդարացնելու: Կարևոր առիթներով ես մշտապես կրում եմ ցեղասպանության դեմ պայքարի խորհրդանիշ դարձած անմոռուկը: Այն շատ հստակ խորհուրդ և պատգամ ունի. մեր ժողովրդի հետ ավելի քան մեկ դար առաջ կատարված ոճրագործությունը երբեք չի կարելի մոռանալ: