ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դասացանկից հանելուն, ասել է, որ 2021-ին հաստատված չափորոշիչը կներդրվի սեպտեմբերից։ ԿԳՄՍ նախարարության որոշմամբ սեպտեմբերից «Հայ եկեղեցու պատմություն» առարկան չի լինելու առանձին առարկա և ներառվելու է «Հայոց պատմության» դասագրքում։