27-ամյա վարորդը բախվել է գազալցակայանում կայանված «Երազ»-ին, փլուզել բաժանարար պատը և գլխիվայր շրջվել

article-image

Երեկ՝ ապրիլի 21-ին, արտակարգ դեպք տեղի ունեցել Արարատի մարզում: shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 18:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Կառլեն Է.-ն իր վարած ВАЗ-2107 մակնիշի ավտոմեքենայով Երևան Երասխ ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ, բախվել բազալտե եզրաքարին, առաջ ընթացել և բախվել «Հովան-Լիան գրուպ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի տարածքում կայանված, Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Վահան Ե.-ի կողմից շահագործվող «Երազ» մակնիշի ավտոմեքենային, ապա բախվել գազալցակայանի բաժանարար պատին և գլխիվայր շրջվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն