«Այսօր վաղ առավոտից Ադրբեջանի նախաձեռնած լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով մարդկային կորուստներ և զգալի վնասներ են պատճառվել Լեռնային Ղարաբաղի (Արցախ) խաղաղ բնակչությանը: Մարտակերտը, Մարտունին, Ստեփանակերտը և այլ քաղաքներ, շատ գյուղեր խոշոր տրամաչափի հրետակոծության տակ են»: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: