Հայաստանի ու Ադրբեջանի միջև և հատկապես Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանումը շարունակում է մեծ նշանակություն ունենալ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի համար: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վեդանտ Պատելը։ Պաշտոնյան հիշեցրել է Բլինկենի փետրվարյան հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում և ավելացրել, որ ԱՄՆ-ն շարունակում է զբաղվել Երևանի և Բաքվի միջև բանակցությունների գործընթացով։