Մարգարայում մաքսակետ կկառուցվի․ «Հրապարակ»

article-image

«Հրապարակ օրաթերթը» գրում է․Կառավարությունը մտադիր է մաքսակետ կառուցել հայ-թուրքական սահմանին՝ Մարգարա գյուղում․ այս մասին որոշումը ներառված է կառավարության այսօրվա նիստում, համաձայն որի՝ մաքսակետի կառուցման համար նախագծահաշվային աշխատանքներ են պատվիրվել՝ մեկ անձից գնման ընթացակարգով: Ըստ կառավարության՝ ժամկետները սուղ են, եւ այդ պատճառով մրցույթ չի հայտարարվել։ Բայց մենք գիտենք, որ այս իշխանությունը սիրում է ամեն ինչ առանց մրցույթի անել՝ նախապես որոշված անձանցից ուղիղ գնման ընթացակարգով, որը կոռուպցիոն ռիսկեր պարունակող ընթացակարգ է։ Նախագծային փաստաթղթերի համար կհատկացվի ավելի քան 28 միլիոն դրամ։ Ընդհանուր առմամբ, ամբողջ մաքսակետի կառուցումը, նախագծային աշխատանքներն ու անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման արժեքը գնահատվում են մոտ 733 միլիոն դրամ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն