ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկ այսպես կոչված Հանրային հեռուստաընկերության եթերում հերթական պետպատվերն էր. Պետրոսին հեռակապով հյուր էին կպցրել Սամվել Բաբայանին։ Ուղեղների լվացման նիկոլական գուռուները եւ ժողովրդին էշի տեղ դնելու վարպետները 3 նպատակ էին հետապնդում, երեքն էլ տապալված։ 1. Արցախի քաղաքական դաշտի վրա սուր ճոճելն էր պետնախարար դառնալու հայտով, որպեսզի չըմբոստանան Նիկոլի՝ Արցախը հանձնելու դավադրության դեմ։