Փաշինյանի վախերն աղետալի տեմպերով են աճում․ «Հրապարակ»

article-image

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Նիկոլ Փաշինյանի վախերն աղետալի տեմպերով են աճում: Դեռ պատերազմից հետո խորհրդարան այցելելիս, ինչպես հայտնի է, արդեն աննախադեպ անվտանգության միջոցներ էին ձեռնարկվում` խորհրդարանի մերձակայքը, բակը, եւ ներսում անվտանգության աշխատողների պակաս չէր զգացվում, անգամ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներին էին սկսել խիստ մանրակրկիտ զննության ենթարկել անցակետում։ Սակայն Փաշինյանի վերջին այցի ժամանակ թիկնազորը որոշել է վարչապետի անվտանգության անվան տակ սահմանափակել նաեւ լրատվամիջոցների բուն աշխատանքը։ Երեկ թույլ չեն տվել, որ օթյակից լրագրողները լուսանկարեն ու տեսանկարահանեն Փաշինյանին, ավելի ճիշտ՝ դա անեն կադրը զում անելով` մոտեցնելով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն