Արձանագրենք, որ այսօր Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը այլևս վաղուց 29800 քառակուսի կմ չէ, ավելի քիչ է, որովհետև ադրբեջանական զինուժը հարյուրավոր հեկտարներ է գրավել Հայաստանի սուվերեն տարածքից՝ բազմաթիվ սահմաններ Սոթքի, Ջերմուկի, Սյունիքի Տեղ գյուղի հատվածներում, ինչը դեռ շարունակվում է։ Ընթանում է Հայաստանի սուվերեն տարածքի սահուն սողացող նվաճում Ադրբեջանի կողմից։ Այս մասին «AntiFake Զրույ»ց հաղորդման ընթացքում Դավիթ Ֆիդանյանի հետ զրույցում ասաց «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ ղեկավար, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։