ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սուտը՝ ստի հետևից և բազմաթիվ ապազգային, վնասարար հատարարությունները: Մեկ օրում կեղծիքի ու ստի այնքան մեծ չափաբաժին է արտաբերել ոչ բարով վարչապետի աթոռը զբաղեցնողը, որ նույնիսկ չգիտես, թե ո՞րը թողնես, որին անդրադառնաս: Ահա այսպես է լինում, երբ բունկերում, հասարակության ցասումից թաքնված դավադիր կերպարը նորից քաղաքականապես վերակենդանանում է: Պարզ է, որ հաջորդ քայլերը պետք է լինեն սեփական դավադրությունների հետքերը մաքրելն ու բոլորին մեղադրելը: Նա հանդգնում է ասել, որ եթե իրենք ԱԺ-ում են, ուրեմն Հայ ժողովուրդը համամիտ է իրենց բոլոր ավերածությունների, նպատակային կապիտուլյացիայի ու միտումնավոր ձախողումների հետ: