Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ

article-image

ԵԱ. 61 կգ Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ, տեղեկանում ենք Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից: Հարությունյանը պայքարը սկսել էր 1/4-ից: Հիշեցնենք՝ Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ԵԱ-ում այսօր՝ ապրիլի 18-ին, մրցել են նաև 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը և 86 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը: Հրայր Ալիխանյանը (74 կգ ) 5:3 հաշվով հաղթել է մեկնարկային գոտեմարտում: Մուշեղ Մկրտչյանը պարտվել է մոլդովացի մրցակցին մեկնարկային գոտեմարտում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն