Չինաստանի արտաքին գործերի նախարարությունում հայտարարել են, որ Ճապոնիայում Մեծ յոթնյակի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը Պեկինին զրպարտելու նպատակ է ունեցել։ «G7-ի ԱԳ նախարարների հանդիպումը հաշվի չի առել ո՛չ Չինաստանի պաշտոնական դիրքորոշումը, ո՛չ օբյեկտիվ փաստերը: Նրանք միջամտել են երկրի ներքին գործերին՝ չարամտորեն զրպարտելով Չինաստանին», – ասել է Չինաստանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Վան Վենբինը: