Էս մարդիկ հայտարարում են թուրքի ու ադրբեջանցու հետ միայն բարեկամություն, ոչինչ, որ 4 օրվա մեջ 4 հայի կյանք են խլում, ոչինչ որ անհասկանալի պայմաններում շարունակում են ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողությունները: Այս մասին, այսօր՝ ապրիլի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը: «Ուղղակի իրենք հանձնում են այդ տարածքներն առանց դիմադրության: Իսկ ՀՀ քաղաքացիների 95-98 տոկոսը հայտարարում է, որ Ադրբեջանը մեր թշնամին է, մենք Արցախն Ադրբեջանի կազմում չենք թողնում ու սա ուղղակի հակասություն է նրա, թե ով է այսօր այստեղ կանգնած եւ ինչ են իր մասին մտածում ՀՀ քաղաքացիները: Ասում է՝ ՀՀ-ում աննախադեպ աճել են անկանխիկ գնումները, ասում ես՝ մի քանի ամիս բերել էիք օրենք, որ կանխիկ գնումներն արգելում եք, պարզ է, որ բոլոր կանխիկները դարձել են անկանխիկ: Հիմա դա նշանակում է, որ Հայաստանում տնտեսությունն աճե՞լ է: