ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «30 տարի առաջ այս օրը, իր զինակից ընկերների հետ, զոհվեց Շահումյանի արծիվը` Արցախի հերոս Շահեն Մեղրյանը: Մեղրյանն այն հեռատես դեմքերից էր, ով դեռ 1988 թվականի ազգային-ազատագրական պայքարի առաջին օրերից գիտակցում էր, որ առանց զենքի հային փրկություն չկա: