67 կգ քաշային կարգում հանդես եկող Գոռ Սահակյանը Հայաստանի հավաքականի առաջին ոսկին նվաճեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում։ Պոկում վարժությունում հայ ծանրորդը առաջին տեղը գրավեց 145 կգ արդյունքով և 4 կգ-ով գերազանցեց 2-րդ տեղը գրաված թուրք մարզիկին: