Ինչ ճակատագրի կարժանանա Հռոմի ստատուտը․ «Հրապարակ»

article-image

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Չի բացառվում, որ ՀՀ իշխանությունները սառեցնեն Միջազգային քրեական դատարանի հիմք հանդիսացող Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը։ Իշխանական շրջանակներում խոսում են, որ մինչ այս պահը դիվանագիտական խողովակներով չեն կարողացել համոզել Մոսկվային, որ դրա վավերացումն իրենց եւ հատկապես Պուտինի դեմ չէ։ Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին ՀՀ ՍԴ-ն որոշեց, որ ստատուտը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, եւ Հայաստանի կառավարությունը կարող է շարունակել համաձայնագրի վավերացման գործընթացը։ ՍԴ որոշումից հետո ՀՀ կառավարությունն ունի 3 ամիս՝ ստատուտի վավերացման հարցն ԱԺ ուղարկելու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն